ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Որ պարապ չմնա ՀՀԿ գրասենյակը

Որ պարապ չմնա ՀՀԿ գրասենյակը
11.07.2014 | 00:47

Հասկանալի պատճառներով (Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկայում է) այս շաբաթ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ տեղի չի ունենա։ «Քանի որ արձակուրդային շրջան է, ՀՀԿ «ծերակույտն» էլ` ողջ տարվա անխոնջ աշխատանքից հոգնած ու «բեզարած», հնարավո՞ր է որոշում կայացնեք ամռան սեզոնին ԳՄ նիստեր այլևս չհրավիրելու, մանավանդ, վերջին ԳՄ-ները, այսպես ասած, բուռն են ընթացել, և բոլոր լուրջ հարցերը` սահմանադրական բարեփոխումներից մինչև Եվրասիական միությանն անդամակցելու չարչրկվող խնդիր, քննարկվել-պրծել են, «տակը» բան չի մնացել»,- հարցրինք ՀՀԿ ներկայացուցչին: «Ոչ, հնարավոր չէ։ Սերժ Սարգսյանը կվերադառնա, և մենք ԳՄ նիստ կանցկացնենք»,- եղավ պատասխանը: Ի դեպ, այս օրերին «անտեր» մնացած ՀՀԿ-ում տերուտնօրինություն են անում կուսկազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը, ով աշխատում է ընտրական հանձնաժողովի ապագա «կազմավորումների» վրա, և Մուշեղ Լալայանը, ով իր գրադարանը թողել առաջին հարկում, վերջին հարկում` «վերևում», շախմատային հսկումի է, որպեսզի «պարապ չմնա» ՀՀԿ գրասենյակը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ